Թուրքիան և ևս 7 երկրներ Իրանի դեմ պատժամիջոցների ֆոնին կխուսափեն ԱՄՆ-ի Էմբարգոյից
դիտումներ: 626
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հավելելով, որ այդ երկրները կկարողանան շարունակել նավթի ներկրումը Իրանից։
«Մենք որոշեցինք ժամանակավորապես բացառություն անել մի քանի երկրների համար։ Այդ երկրներն են Չինաստանը, Հնդկաստանը, Իտալիան, Հունաստան, Ճապոնիան, Կարավային Կորեան, Թայվանը և Թուրքիան։ Այս երկրներից յուրաքանչյուրը վերջին 6 ամիսների ընթացքում նվազեցրել են նավթի ներկրումը Իրանից»,-ասել է Պոմպեոն, հավելելով, որ ևս 20 երկիր լիովին դադարեցրել են իրանական նավթի ներկրումը։
Պոմպեոն նաև տեղեկացրել է, որ այդ 8 երկրներից 2-ը այս պահին ժամանակավորապես հրաժարվել նավթ ներկրել Իրանից։