Հակառակորդը տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր. ԼՂՀ ՊՆ
Հարկ է ընդգծել, որ չնայած ադրբեջանական կողմը այդ երկրի նախագահի 2014թ. սեպտեմբերի 24-ի "Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության զորքերի շփման գծում անվտանգության մի շարք կանոնների վերաբերյալ" հրամանագրից հետո լիովին կասեցրել է սեփական զինուժին վերաբերող ցանկացած բացասական, առավել ևս` շփման գծում ձախողումներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը, այնուամենայնիվ ՊԲ-ի տրամադրության տակ եղած միջոցների կիրառմամբ պարզվել է, որ նշված ժամանակահատվածում նախահարձակ հակառակորդը` ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում տվել է առնվազն 14 զոհ, 20-ից ավելի վիրավոր, շարքից հանվել է մեկ հրամանատարական և զինվորներ տեղափոխող "Սադկո" տիպի մեկ մարդատար ավտոմեքենա:
ՊԲ-ն շփման գծի ողջ երկայնքով ոչ միայն վստահորեն կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը, այլև ըստ անհրաժեշտության ձեռնարկում է օպերատիվ մարտավարական նշանակության պատժիչ գործողություններ և ճնշում հակառակորդի դրսևորած ակտիվությունը: