Անտառային հրդեհը Կալիֆոռնիայում քաղաք է ոչնչացրել
դիտումներ: 610
Վերջին տվյալների համաձայն՝ ներկայումս հրդեհի տարածքը մոտ 20 հազար ակր՝ գրեթե ութ հազար հեկտար է կազմում:
Քաղաքային խորհրդի անդամ Սքոթ Լոտտերը, որն ընտանիքի հետ տարհանվել է այրվող Փարադայսից, հայտարարել է, որ որ այժմ ամբողջ քաղաքը կրակի մեջ է գտնվում:
«Դա սարսափելի տեսք ունի», - ասել է Լոտերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարադայս քաղաքում անտառային հրդեհը մոտավորապես հազար տներ է ոչնչացրել: Եղել են նաև տվյալներ զոհերի մասին, սակայն արտակարգ իրավիճակների ծառայություններն այժմ չեն կարողանում հաստատել դրանք: Իշխանությունները քաղաքի բոլոր բնակիչների տարհանում են հայտարարել: