Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում հրթիռակոծությունից 16 մարդ է զոհվել


  
դիտումներ: 840

Ուկրաինայի ծովափնյա Մարիուպոլ քաղաքի բացօթյա շուկայում հրթիռային հարձակում է տեղի ունեցել, որի ընթացքում զոհվել է առնվազն 16 մարդ:

Մարիուպոլը գտնվում է Ազովի ծովի մոտ՝ Ռուսաստանի և Ղրիմի թերակղզու միջև:

Ապստամբների դիրքերը տեղակայված են Մարիուպոլից 10 կմ հեռավորության վրա:

Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հրթիռները հարվածել են բնակելի տների վրա և հրդեհել դրանք, հրթիռակոծվել են նաև շուկան և խանութներ: Ուկրաինական ուժերի անցակետը ևս հարվածի տակ է հայտնվել:

Մարիուպոլի քաղաքային խորհրդից բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել և ուշադրություն չդարձնել այն լուրերի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը պատրաստվում են դուրս գալ քաղաքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: