Հայերեն   English   Русский  

Google ընկերությունն ԱՄՆ-ի իշխանություններին տվյալներ է տրամադրել WikiLeaks- ի աշխատակիցների մասին


  
դիտումներ: 726

WikiLeaks սկանդալային կայքի գործունեությանը նվիրված հետաքննության շրջանակներում Google ընկերությունը Միացյալ Նահանգների կառավարությանը տվյալներ է փոխանցել կայքի աշխատակիցների մասին:

WikiLeaks-ի փոխանցմամբ` որոնողական աշխատանքների թույլատվություն տրվել է դեռևս 2012թ.-ին: Գրում է Russian.rt.com-ը: Դատարանի պահանջը բավարարելով` Google ընկերությունը ԱՄՆ-ի իշխանություններին տրամադրել է երեք լրագրողների` Սառա Հարիսոնի, Ջոզեֆ Ֆարելի և Քրիստիան Հրաֆնսոնի մասին տվյալներ` ընդհուպ մինչև նրանց փոստի բովանդակություն, մետատվյալներ, տեղեկություններ նրանց նամակագրության մասին և այլ տվյալներ:

Լրագրողների մասին տվյալների տրամադրումը տեղի է ունեցել դեռևս 2012թ. ապրիլի 5-ին, սակայն լրագրողներին այդ մասին տեղեկացրել են միայն 2014թ. դեկտեմբերի 23-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: