Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճել է
դիտումներ: 727
Նշվում է, որ Փարադայսի օկրուգում ևս մի քանի դիեր են հայտնաբերվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անտառային հրդեհների պատճառով Կալիֆոռնիա նահանգը աղետի գոտի է հայտարարել:
Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնց թվում նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր:
Օրեր առաջ հոլիվուդյան դերասան Ջերարդ Բաթլերը Մալիբուում այրվող իր տան ֆոնին սեփական դիմանկարն էր հրապարակել և շնորհակալություն հայտնել հրշեջներին ցուցաբերած քաջության համար: Իսկ ռեփեր Քանյե Ուեսթը հրդեհից սեփական շքեղ առանձնատունը փրկելու նպատակով հրշեջների բրիգադ է վարձել: