Շիրինյանը ԿԸՀ տարավ փաստաթղթերը. ցուցակի առաջին քսանյակի անունները հայտնի են
դիտումներ: 946
Ցուցակը գլխավորում է Լևոն Շիրինյանը, առաջին եռյակում են նաև Մարիամ Մանուկյանը և Գևորգ Հովսեփյանը։
Կուսակցությունը քիչ առաջ փաստաթղթերը ներկայացրել է ԿԸՀ։
Կուսակցությունն ընտրություններին կմասնակցի «Այլընտրանք այո, ընդդիմություն՝ ոչ » եւ «Ոչ աղքատությանը» կարգախոսներով։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները փաստաթղթերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ը, իսկ կուսակցությունների կամ դաշինքների ընտրացուցակների գրանցումը պետք է կատարվի նոյեմբերի 14-ից 19-ը ժամանակահատվածում: