Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով անհետ կորածների թիվը կտրուկ աճել է
Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում անհայտ կորածների թիվը 297-ից հասել է 631-ի:
Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է այցելել անտառային հրդեհներից տուժած Կալիֆոռնիա նահանգ:
Իսկ անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը նահանգի հյուսիսում հասել է 63-ի: Կալիֆոռնիայում մոլեգնած անտառային հրդեհների պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, որոնց թվում նաև բազմաթիվ համաշխարհային աստղեր: Օրեր առաջ հոլիվուդյան դերասան Ջերարդ Բաթլերը Մալիբուում այրվող իր տան ֆոնին լուսանկար էր հրապարակել և շնորհակալություն հայտնել հրշեջներին ցուցաբերած քաջության համար: Իսկ ռեփեր Քանյե Ուեսթը հրդեհից սեփական շքեղ առանձնատունը փրկելու նպատակով հրշեջների բրիգադ է վարձել: