Հայերեն   English   Русский  

Չենինգ Տատումը հաստատել է նոր սիրավեպի մասին տեղեկությունը


  
դիտումներ: 1488

Հոլիվուդյան դերասան Չենինգ Տատումը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հանդիպում է երգչուհի Ջեսսի Ջեյի հետ: Զույգի սիրավեպը սկսվել է մեկ ամիս առաջ` Տատումի և Ջեննա Դուանի բաժանումից ընդամենը վեց ամիս անց: Գրում է Glamour.ru-ն:

Անցյալ ամիս արևմտյան ԶԼՄ-ները հայտնել էին Տատումի և 30-ամյա բրիտանացի երգչուհի Ջեսսի Ջեյի սիրավեպի մասին: 38-ամյա դերասանին նկատել էին Սիեթլում, Սոլթ Լեյք Սիթիում և Լոնդոնում երգչուհու համերգներին: Զույգը որոշել էր չմեկնաբանել իրենց սիրավեպի մասին տեղեկությունը, սակայն նախօրեին Տատումը խախտել է լռությունը և հաստատել, որ ինքը և Ջեսսը հանդիպում են:

«Այս կինը պարզապես իր սիրտը դատարկեց «Ալբերտ Հոլլ» համերգասրահի բեմում: Բոլոր նրանք, ովքեր դահլիճում էին, առանձնահատուկ ինչ-որ բանի ականատես դարձան», - գրել է դերասանն ինստագրամի իր էջում:

Հիշեցնենք, որ վեց ամիս առաջ Չենինգ Տատումը 8 տարվա ամուսնությունից հետո հայտարարեց Ջեննա Դուանի հետ ամուսնալուծության մասին: Ամուսնալուծության գործընթացը դեռ չի ավարտվել, իսկ արևմտյան ԶԼՄ-ների փոխանցմամբ` Ջեննան նյութական աջակցություն է պահանջում նախկին ամուսնուց:

Ինչ վերաբերում է 37-ամյա դերասանուհու անձնական կյանքին, նա նույնպես ժամանակն ապարդյուն չի կորցրել: Դուանը սիրավեպ է սկսել դերասան Սթիվ Կազիի հետ և չափազանց երջանիկ է նոր սիրելիի կողքին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: