Հայերեն   English   Русский  

Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 2127

Անկախը ներկայացնում է առաջիկա շաբաթվա մշակութային ամենահետաքրքիր իրադարձությունները:

Նոյեմբերի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Ժ․ Մասնե «Մանոն» օպերան:

Նոյեմբերի 18-ին Երևանի պետական կամերային թատրոնում կներկայացվի «Ի զե՛ն» հոռետսական կատակերգությունը: Պիեսի հեղինակ և բեմադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան: «Արտավազդ» ամենամյա մրցանակի դափնեկիր 2006-2007 թատերաշրջանի «Լավագույն ներկայացում» անվանակարգում:

«Եթե տասը միլիոն հայերի սրտերը բաբախեին միասին...»։

Ներկայացումը ներկա ժամանակի արտացոլումն է։ Ներկա իրականության, որը բնորոշ է ոչ միայն հայ ազգին, այլ նաև այն երկրներին, որոնք կամա, թե ակամա ներքաշվում են գերտերությունների քաղաքատնտեսական ծրագրերի մեջ։ Ծրագրեր, որոնք ազդում են անձնական կյանքի, ավանդույթների, տնտեսության և, ընդհանրապես, գոյատևման վրա։ Ներկայացման հերոսները ելք են փնտրում ստեղծված իրավիճակից, ստիպված փորձում են գնալ և գոյատևել այնտեղ, որտեղ իրենց կարծիքով կարելի է լինել ապահով, այնտեղ, որտեղ կարելի է ապրել, ստեղծագործել, աշխատել ու արարել։

Նյեմբերի 19-ին ARARAT լեգենդար հայկական կոնյակները, Հայկական ջազ ասոցիացիան և Mezzo Production-ը ներկայացնում են «ARARAT Jazz Night» երեկոն: Այն համերգային նոր ձևաչափ է, որի ընթացքում Դուք կարող եք վայելել հայտնի ջազային երգչուհի Չայնա Մոսեսի անկրկնելի ձայնը` Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ, իսկ երեկոյի մեղեդայնությանը յուրահատուկ համ և բույր կհաղորդեն ARARAT կոնյակներն ու նրանց հիմքով պատրաստված կոկտեյլները: Հատուկ հյուր՝ Արտյոմ Մանուկյան

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա քանոնահարուհի Լուսինե Աթայանի մենահամերգը, որը կրում է «Նոր ծաղիկ» խորագիրը:

Համերգային երեկոյի ընթացքում կհնչեն հոգևոր, ժողովրդական և աշուղական ստեղծագործություններ՝ Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Գ. Մանասյանի, Ծ. Հովհաննիսյանի, Շ. Սաղաթելյանի մշակմամբ։

Մի շարք հանրապետական և միջազգային մրցույթ-փառատոների մասնակցած Լուսինե Աթայանը սովորել է Ա. Ցիցիկյանի անվան թիվ 21 երաժշտական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջում:

«Վերածնունդ» միջազգային փառատոնում արժանացել է «Կոմիտասի լավագույն կատարում» հատուկ մրցանակին, իսկ Արարատյան Հայրապետական թեմի կազմակերպած «Իզաբել» մրցույթում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Նվագակցող՝ Շուշանիկ Բագրատունի

Դասախոս՝ Գայանե Աբաջյան

Ելույթ կունենա քանոնահարների անսամբլը

Մուտքն ազատ է:



Նոյեմբերի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Bryggan» մենակատարների անսամբլի համերգը «Բարոկ երաժշտության օրերի» շրջանակներում:

«Bryggan»

Ալեսանդրո դե Կարոլիս և Մոնիկա Գարսիա Սալամերո, բլոկֆլեյտա

Մարիանա Պարաս Պենա, բարոկկո ֆագոտ

Նիլս Պֆեֆեր, թեորբա և կլավեսին

Ծրագրում`

Գ. Ֆ. Տելեման․ Տրիո-սոնատ դո մաժոր, TWV 42:C1 (Der getreue Music-Meister)

Ու. Ուիլյամս․ Sonata in imitation of birds

Հ. Պյորսել․ Two in One upon a Ground (Dioclesian)

Ա. Ֆալկոնիերի․ Folias echa para mi Señora Doña Tarolilla de Carallenos

Ռ. Վիզե․ Պրելյուդ սոլ-մինոր (Manuscrit Vaudry de Saizenay)

Ֆ. Կուպերեն․ La Pucelle

Ա. Ֆալկոնիերի․ L’Eroica

Ա. Վիվալդի․ Տրիո-սոնատ La Follia, Op.1 No.12

Նոյեմբերի 22-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: Մենակատարներ`

Լիլիթ Վարդանյան /ալտ/, Սոսե Սեդրակյան /ալտ/, Լուսինե Մարկոսյան /սոպրանո/, Պերճ Քարազյան /տենոր/, Հասմիկ Ասատրյան /սոպրանո/, Գայանե Ղամբարյան, /սոպրանո/, Աննա Փոստոյան /սոպրանո/, Թերեզա Ոսկանյան /երգեհոն, կլավեսին/

Ծրագրում`

Յ. Ս. Բախ. «Դեպոզիտ» արիա, «Խորալային պրելյուդ»

Պերգոլեզի. զուգերգ «Ստաբատ մատեր»-ից

Վիվալդի. «Սպոզա» (արիա «Բայազետ» օպերայից)

Հենդել. Մելիսայի արիան` «Ահ, սպիետատո», Արմիդայի արիան «Ռինալդո» օպերայից, «Ահ, կրուդել», «Տորնամի», «Ալելույա», «Դիմմի, կրուդելե»

Ստրադելլա. «Պիետա սինյորե»

Կաչինի. «Ամարիլլի»

Փյորսել. Դիդոնայի արիան «Դիդոնա և Էնեուս» օպերայից

Ջորդանի. «Կարո միո բեն»

Սթենլի. «Պիես»

Նոյեմբերի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Ռոբերտ Արմիրխանյանի համատեղ համերգը, որը կրում է «Սիրված երգեր» խորագիրը:

Մենակատարներ`

Ռ. Բաղդասարյան /տենոր/, Ն. Հովհաննիսյան /մեցցո սոպրանո/, Հ. Խաչատրյան /տենոր/, Մ. Սաղաթելյան /սոպրանո/, Հ. Գրիգորյան /բարիտոն/, Է. Հովսեփյան /սոպրանո/, Ս. Աբրահամյան /մեցցո սոպրանո/, Ա. Հովհաննիսյան /սոպրանո/, Վարդանյան /մեցցո սոպրանո/, Մ. Մկրտչյան:

Ծրագրում`

Ռոբերտ Ամիրխանյան․ «Երազի իմ երկիր», «Քաղաքամայր իմ, Երևան», «Երկու կռունկ», «Իմ ժամանակ», «Այնպես ուզում եմ», «Ախ, երազ իմ անհաս», «Պույ-պույ մուկիկ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Արևոտ անձրև», «Կարոտ», «Աղ ու հացով պատվենք իրար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: