Հայերեն   English   Русский  

Թրամփն անկեղծ խոստովանությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 742

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ սխալ է գործել՝ Վետերանների օրվա առթիվ Արլինգթոնի ազգային գերեզմանոցում տեղի ունեցած արարողությանը չմասնակցելով: Այդ մասին հայտնում է Mediaite պորտալը: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվել է, որ Թրամփը հազվադեպ է ընդունում իր սխալները:

«Ես պետք է դա անեի», - հայտարարել է Թրամփը Fox News հեռուստաալիքի լրագրողի հետ զրույցի ընթացքում:

ԱՄՆ նախագահը, սակայն, հավելել է, որ շատ զբաղված է եղել պետական գործերով: Սակայն լրագրողը պատասխանել է. «Բայց դա վետերանների օրն է», որին Թրամփը պատասխանել է. «Ես կարող էի դա անել»:

Նախագահը նշել է, որ հաջորդ օրը Փարիզում խոսել է ամերիկյան գերեզմանատանը և այնտեղից ուշ է վերադարձել, որից հետո երկրի կարևոր հարցերով է զբաղվել:

Ավելի վաղ The New York Times պարբերականը գրել էր որ երկու տարվա ընթացքում Թրամփը չի գիտակցել գլխավոր հրամանատարի դերը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: