Հայերեն   English   Русский  

Պենտագոնը հաստատել է Մեքսիկայի հետ սահմանին զենք օգտագործելու պատրաստակամությունը


  
դիտումներ: 502

TASS լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերին թույլատրվել է երկրի հարավային սահմանին կրակ բացել: Գրում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ Military Times պարբերականը հայտնել էր, որ ԱՄՆ-ի զինվորականներին թույլատրվել է կրակ բացել Մեքսիկայի հետ սահմանին:

«Ես ունեմ նման լիազորություն», - պատասխանել է Մետիսը, երբ նրան հարցրել են սահմանին կրակ բացելու զինվորականների իրավունքի մասին:

Ընդ որում` նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի զինվորականները միայն օգնություն են ցուցաբերում մաքսային ծառայողներին և նույնիսկ զենք չեն կրում: Այդ առնչությամբ նա առաջարկել է այդ հարցն ուղղած լրագրողներին «հանգստանալ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: