Հայերեն   English   Русский  

Սատկել է կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկը


  
դիտումներ: 723

Երեւանի կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին այսօր առավոտյան սատկած են հայտնաբերել։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը։

Երեւանի կենդանաբանական այգու երկու կոկորդիլոսներից մեկին այսօր առավոտյան սատկած են հայտնաբերել։ Այս տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Ռուբեն Աբրահամյանը։ Կենդանու անկման պատճառը դեռեւս հայտնի չէ։

Աբրահամյանը նշեց, որ կենդանու դիահերձումից եւ լաբորատոր փորձաքննությունից հետո միայն պարզ կլինի, թե ինչու է սատկել կոկորդիլոսը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի առավոտյան էլ կենդանաբանական այգում գրանցվել էր զեբրի անկում։ Կենդանուն թունավորելու դիտավորության կասկածով եւ հանգամանքները պարզելու համար նոյեմբերի 10-ին հաղորդում էր տրվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: