Հայերեն   English   Русский  

Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Կերչի նեղուցի միջադեպը


  
դիտումներ: 872

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ՎՏԲ Կապիտալ» «Ռուսաստանն է կանչում» ներդրումային ֆորումի լիագումար նիստի շրջանակներում Կերչի նեղուցում ուկրաինական ռազմանավերի մասնակցությամբ գրանցված միջադեպը սադրանք է անվանել: Գրում է Gazeta.ru-ն:

«Դա սադրանք է, որն, անկասկած, կազմակերպված է գործող կառավարության կողմից, կարծում եմ նաև գործող նախագահի կողմից` հաջորդ տարվա մարտին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների նածաշեմին», - հայտարարել է Պուտինը:

Պուտինը Կիևի նախաձեռնությունը Ուկրաինայի առաջնորդի ցածր վարկանիշով և «ընդդիմությունից իր մրցակիցների համար անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծելու» ցանկությամբ է բացատրել :

Նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն արձագանքել Ռուսաստանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների հորդորներին, մուտք են գործել երկրի ջրային տարածք, որոնք այդպիսին հանդիսանում էին մինչև Ռուսաստանի կազմում Ղրիմի մտնելը, ինչպես նաև շարունակել շարժվել Ղրիմի կամրջի ուղղությամբ:

Պուտինը նաև ընդգծել է ռուս սահմանապահների պրոֆեսիոնալիզմը:

«Եվ ինչպե՞ս պետք է սահմանապահները գործեին: Ռազմական նավերը ներխուժել են Ռուսաստանի Դաշնության ջրային տարածք և չեն արձագանքել, պարզ չէ, թե ինչ էին պատրաստվում անել ... Եթե նրանք այլ կերպ վարվեին, ապա բոլորին պետք է դատի տային: Նրանք կատարել են իրենց զինվորական պարտքը, հրահանգը», - հավելել է Պուտինը:

Ընդ որում` նա ընդգծել է, որ նավաստիների շարքում եղել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության աշխատակիցներ, որոնք «իրականում գլխավորել են այդ հատուկ գործողությունը»:

Նոյեմբերի 25-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ երեք ուկրաինական նավեր ապօրինի հատել են ռուսական սահմանը, որից հետո ձերբակալվել են:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: