Հայկական արմատները երգչուհի Շերին հանդուրժող են դարձրել. The Washington Post
Հոդվածում, մասնավորապես, նշվել է Շերի կյանքի անցած ուղու մասին` սկսած 1960-ական թթ առաջին անգամ բեմում հայտնվելուց մինչև 1980-ականների փառքի գագաթնակետին հասնելը:
Նույն հոդվածի հեղինակը` Հենք Ստյուվերը, նաև գրում է երգչուհու հայական ծագման և նրա զարգացման վրա դրա ազդեցության մասին:
«Իր հոր հայկական ժառանգականության պատճառով Շերն ավելի մուգ երանգի մաշկ ուներ, քան այն շիկահերները, որոնց հետ նա մեծացել է: Դա նրան շատ բան է սովորեցրել` թույլ տալով նրան հասկանալ ուրիշներին», - գրում է ամերիկյան հրատարակությունը:
Հրապարակման հեղինակի կարծիքով` անձամբ Շերը կարծում է, որ խառը ամուսնությունների արդյունքում ծնված մարդիկ կյանքում ավելի հանդուրժող և բաց են լինում մյուսների նկատմամբ:
Հոդվածում նաև նշվել է Լաս Վեգասում Շերի շարունակվող շոու ծրագրերի և հետագա ստեղծագործական պլանների մասին: