Ռազմական շքերթի ընթացքում մաստակ ծամող Օբաման վրդովվեցրել է հնդիկներին
Շքերթի ընթացքում վերջինս նստած է եղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կողքին: Մոդիի հետ զրույցի ընթացքում Օբաման բերանից հանել է մաստակը, այնուհետև կրկին այն դրել բերանը և սկսել ծամել: Այդ պահին ամերիկացի առաջնորդի կողքին գտնվել է նաև վերջինիս կինը` Միշել Օբաման: Գրում է Vesti.ru.
Ամերիկացի լրագրողները ենթադրել են, որ Օբաման հատուկ մաստակ է ծամում, որը օգնում է հաղթահարել նիկոտինի կախվածությունը: Անցյալ տարվա նոյեմբեր ամսին Washington Post պարբերականը հայտնեց, որ ամերիկացի առաջնորդի համար մաստակն ուղղակի անհրաժեշտություն է: “Օբամայի օգնականները բնութագրում են նրա ծխելուց հրաժարվելու փորձերը որպես կյանքի տևողությամբ պայքար”, - գրել էր պարբերականը:
Սակայն թվիթերի օգտատերերը ոչ այնքան բարեհամբույր են գտնվել Օբամայի ծխելուց հրաժարվելու փորձերի հանդեպ: Գոնե “փուչիկներ չփչի”, - գրել է օգտատերերից մեկը: Այլ կարծիքների համաձայն`Օբամայի վարքագիծը կոպիտ և ոչ պրոֆեսիոնալ է:
Հնդիկներին հատկապես վրդովվեցրել է այն փաստը, որ Օբաման մաստակ է ծամել Հնդկաստանի պետական օրհներգի կատարման ընթացքում: