ՀՀԿ-ն խորհրդարան անցնելու լավ հնարավորություններ ունի. Կարեն Քոչարյան
Նա նկատեց, որ ՀՀԿ-ն ունի բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, ինչը հնարավորություն է տալիս խոսել ակնկալվող բարձր արդյունքների մասին:
«Հայաստանի քաղաքական կյանքում 20-ամյա ներկայությունը, բավականաչափ ֆինանսական ռեսուրսները, ինչպես նաեւ որակյալ կադրերի առկայությունը թույլ են տալիս խոսել կայուն սոցիալական բազայի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրազանգվածի մասին», - ասաց քաղտեխնոլոգը:
Կարեն Քոչարյանը նշեց, որ ՀՀԿ-ն կարող է 5 տոկոս հավաքել, հաշվի առնելով այն գրագետ գործողությունները,որ իրեն որպես «սև» ուժ ներկայացնելով համախմբում են , այսինքն նրանց, ովքեր դեմ են Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժին: «Մնացած ուժերը կարող են ապավինել այն ձայներին, որոնք չեն գնա «Իմ Քայլը» դաշինքին կամ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը», - ընդգծեց նա:
Ըստ Կարեն Քոչարւյանի 3-րդ տեղը զբաղեցնելու հնարավորություններ ունի «Մենք» դաշինքը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը:
«Երկրորդ տեղն երևի կզբաղեցնի ԲՀԿ-ն, որն ունի կայուն, թեեւ նվազող ընտրազանգված», - նշեց փորձագետը:
Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան: