Ամուսնացած տղամարդը բժշկից իմացել է, որ ինքը կին է
Բժիշկները հետազոտել են նրան ու հանգել այն եզրակացության, որ նա իրականում կին է: Պարոն Չենը չի հավատացել, հայտարարելով, որ ինքն ամուսնացած է, հաղորդում է Shanghaiist:
Տղամարդը բողոքներ ուներ որովայնի ստորին հատվածի ցավից: Հիվանդին զննելով, բժիշկները հայտարարեցին, որ նրա տկարությունը պամանավորված է ոչ շատ արտահայտված դաշտանով: Պարզվեց, որ նա ուներ նաև ձվարաններ ու արգանդ:
Բժիշկները խոստովանեցին, որ Չենը իրենց շփոթմունքի մեջ էր գցել:
«Չենը տաբատ էր հագել ու մազերը խուզել կարճ և ամենևին տղամարդու նման չէր»,-հայտնել է Յոնգկանգի գլխավոր բժիշկը: Իսկ երբ Չենին հայտնեցին, որ թուլությունը կապված է դաշտանի հետ` նա սկանդալ սարքեց, հայտարարեց, թե ինքը կին ունի ու կանոնավոր կերպով նրա հետ սեքսով է զբաղվում: Բժիշկներն իհարկե նրան չհավատացին:
Մի վարկածի համաձայն, Չենը բացառիկ հիվանդություն ունի` որը կոչվում է մակերիկամների բնածին հիպերպլազիա ու, սովորաբար հանգեցնում է տեստոստերոնի արտադրության ավելցուկի: Կանացի օրգանիզմը դրանից զգալի դեֆորմացիայի կարող է ենթարկվել: Բժիշկները ցավով արձանագրել են, որ Չենի դեպքը բուժման ենթակա չէ, այնպես որ, հիվանդությունն արդեն խորացել է: Նրա հետագա ճակատագրի մասին ոչինչ չի հայտնվում:
Դա նմանատիպ միակ դեպքը չէ, երբ տղամարդը հանկարծ իմանում է , որ հակառակ սեռի ներկայացուցիչ է իրականում: Անցած տարի ամռանը տարեց հոնկոնգցին նույնպես հանկարծ իմացավ, որ իրականում ինքը կին է: