Հայերեն   English   Русский  

Պորոշենկոն Կերչի նեղուցի իրադարձությունները պատերազմ է անվանել


  
դիտումներ: 686

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Կերչի նեղուցի իրադարձությունները պատերազմ անվանել, որոնց հետևանքով Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավաստիները ձերբակալվել էին Ռուսաստանի հետ սահմանը հատելու ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:

«Պարոն Պուտին, սա ագրեսիա է, պարոն Պուտին, սա պատերազմ է: Սա ո՛չ կատակ է, ո՛չ միջադեպ և ո՛չ էլ ճգնաժամ», - հայտարարել է Պորոշենկոն:

Նա նաև ռուսական սահմանապահների գործողությունները նավերի ձերբակալման ժամանակ ագրեսիա է որակել: Սակայն Ուկրաինայի կողմից պաշտոնական հայտարարությունը չի եղել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինացի նավաստիներից մեկը, որը ձերբակալվել էր Ռուսաստանի հետ սահմանը հատելու ժամանակ, հրաժարվել է մեղքն ընդունել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: