Մոնիկա Բելուչին սիրավեպ է սկսել երիտասարդ նկարչի հետ. Լուսանկարներ
Սակայն այժմ արդեն արևմտյան մամուլին ի վերջո հայտնի է դարձել սիրված դերասանուհու սիրելիի անունը: Պարզվում է դերասանուհին սիրավեպ է սկսել 36-ամյա ֆրանսիացի նկարիչ Նիկոլաս Լեֆեվրի հետ:
Նախօրեին պապարացիներին հաջողվել է Փարիզում զույգին նկարահանել ռոմանտիկ զբոսանքի ընացքում: Արված լուսանկարներում Մոնիկան և Նիկոլասը երջանիկ տեսք ունեն:
Դերասանուհու երիտասարդ ընտրյալի մասին այնքան էլ շատ մանրամսներ հայտնի չեն` նա ապրում և աշխատում է Փարիզում, ունի արվեստի դպրոց և նախորդ ամուսնությունից վեցամյա դուստր: Նիկոլասը սկսել է ստեղծագործել 2009 թ. իր կյանքի ամենաուժեղ ցնցումից` մոր մահից հետո:
Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների հետ զրույցում Բելլուչին հայտնել էր, որ սիրելին լիովին այլ աշխատանք ունի, շատ է ճանապարհորդում, ուստի ըմռնումով է մոտենում իր ապրելակերպին: