Հայերեն   English   Русский  

Ջո Բայդենն արձագանքել է Մետիսի հրաժարականին


  
դիտումներ: 555

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն արձագանքել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հրաժարականին: Մետիսի հրաժարականը Բայդենը մեկնաբանել է թվիթեր սոցիալական ցանցում: Գրում է Gazeta.ru-ն:

Բայդենն ընդգծել է, որ ինքը և պաշտպանության նախարարը տարաձայնություններ են ունեցել, սակայն իրենք տարակարծիք են եղել գլխավորապես այն հարցում, որ դաշնակիցների նկատմամբ հարգանքը և դաշինքին հավատարմությունը «Ամերիկան առավել անվտանգ են դարձրել»:

«Ակնհայտ է, որ այս վարչակազմը հրաժարվել է ամերիկյան սկզբունքային այդ համոզմունքներից: Պենտագոնում քարտուղար Մետիսի ներկայության, նրա մտքի և փորձի ձայնի կարիքը կզգացվի», - ընդգծել է ԱՄՆ նախկին փոխնախագահը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին հրաժարականի վերաբերյալ Մետիսի նամակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: