Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսն իր վաղաժամկետ աշխատանքից հեռացման մասին տեղեկացել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյից: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Գրում է Gazeta.ru-ն:
Հեռուստաընկերության տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է այդ գործը թողնել Պոմպեոյի վրա, այլ ոչ թե ինքնուրույն կապ հաստատել Մետիսի հետ:
Ինչպես նշվել է, Պոմպեոն Մետիսին սպասվող հրաժարականի մասին հեռախոսով է հայտնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը հայտարարել է, թե ով կփոխարինի Մետիսին: