Թրամփը երեխաների համար բացահայտել է Ձմեռ պապի մասին ճշմարտությունը
Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի տեսագրությունը հրապարակվել է Daily Beast պարբերականի թվիթերյան էջում:
Տղայի հետ զրույցը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Դոնալդ Թրամփը և նրա կինը` Մելանիան, Սպիտակ տանը հեռախոսազանգի միջոցով շնորհավորել են երեխաների Սուրբ Ծնունդը: Deadline պորտալի փոխանցմամբ` Մելանիա Թրամփը փորձել է «խրախուսող» բառերով շփվել երեխաների հետ, իսկ ԱՄՆ նախագահը նախընտրել է «խեղաթյուրել» Սուրբ Ծնունդի վերաբերյալ երեխաների ունեցած պատկերացումները:
«Դու դեռևս հավատու՞մ ես Ձմեռ պապի գոյությանը», - հարցրել է Դոնալդ Թրամփը յոթ տարեկան մի տղայից:
Դրանից հետո ԱՄՆ նախագահը հավելել է, որ 7 տարեկանում նման հավատ պահպանելն «աննորմալ է»:
Երեխայի արձագանքն անհայտ է: