Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր բնակարաններ ու ավտոմեքենաներ է նվիրել մրցաշրջան 2018-ում Հայաստանի պատիվը բարձր պահած մարզիկներին :
Բնակարանով է պարգևատրվել նաև ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Պարգևները հանձնելիս Գագիկ Ծառուկյանը նշել է, որ 2019թ-ը նախաօլիմպիական ու կարևոր տարի է, ուստի պետք է կրկնապատկված եռանդով մարզվել:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: