Ջեյք Ջիլենհոլը սիրավեպ է սկսել ֆրանսիացի մոդելի հետ
38-ամյա հոլիվուդյան դերասան Ջեյք Ջիլենհոլը հայտնի է իր բազմաթիվ սիրավեպերով: Դերասանը տարիներ շարունակ Հոլիվուդի գլխավոր սրտակերներից մեկն է համարվում: Թեև մինչև այժմ Ջիլենհոլը ամուսնացած չի եղել, սակայն հասցրել է սիրավեպեր ունենալ Նատալի Պորտմանի, Ռեյն Ուայսփսոնի, Կիրստեն Դանստի և Ռեյչել Մակադամսի հետ: Սակայն վերջերս հայտնի է դարձել, որ դերասանն առաջին անգամ երկար դադարից հետո լուրջ սիրահարվել է: Գրում է Elle.ru-ն:
Դերասանի նոր ընտրյալը 22-ամյա ֆրանսիացի մոդել Ժաննա Կադեն է: Աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, նրանց միջև սիրավեպը միանգամից փոխադարձ համակրանք է առաջացել և առաջին հանդիպումից բառացիորեն մի քանի շաբաթ անց նրանք սկսել են միասին ապրել:
Զույգին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է,որ Ժաննան խելացի է, սիրում է ուսումնասիրել պատմությունը, շատ կարդում է և բալետի մեծ սիրահար է: Նա ունի շատ հոբբիներ և իսկապես հետաքրքիր աղջիկ է: Նրանց սիրավեպը Ջեյքի հետ կայծակնային արագությամբ է զարգանում և ամեն ինչ շատ լուրջ է:
Սակայն սիրահարները գերադասում են գաղտնի պահել իրենց հարաբերությունները թեև 2018 թ. մարտին նրանց միասին Նյու Յորքի փողոցներում էին նկատել: