Հայերեն   English   Русский  

ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ)


  
դիտումներ: 1418

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստ է անցկացնում, որի օրակարգում երեք հարց է։

1. 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին

2. ԱԺ պատգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում

3. Նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը հայտարարելու մասին:

Ավելի վաղ հայտնել ենք, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու եւ ինքնաբացարկ հայտնելու դիմում ներկայացրել էին «Իմ քայլը» դաշինքից 18 թեկնածու, որոնց թվում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը եւ նախկին կառավարության այլ անդամներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: