Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսված է հունվարին. ՀՀ ԱԳՆ


  
դիտումներ: 570

Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Հնարավոր է, որ հունվարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կրկին հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները։

Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից եղել է առաջարկ հունվարին անցկացնելու ԱԳ նախարարների հանդիպում։ Հանդիպման մասին հայտարարությունը կարվի համաձայնեցված կարգով»,–ասաց Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 5–ին, Միլանում։ Նրանք պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: