Հայերեն   English   Русский  

Հայաստանում խոզի գրիպից ևս մեկ մարդ է մահացել


  
դիտումներ: 712

Հայաստանում խոզի գրիպի բարդություններից եւս մեկ մահվան դեպք է գրանցվել: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող սիրտ-թոքային անբավարարությունից մահացած 62-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է նաև գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

Մահը վրա է հասել սրտային անբավարարության սրացման արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունը, տղամարդը բժշկական օգնության դիմել է ուշացած:

Այս սեզոնին սա երկրորդ մահվան դեպքն է՝ H1N1-ի բարդությունների պատճառով: Առաջին զոհը55-ամյա կին էր, ով մահացել էր դեկտեմբերի 29-ին:

Հանրապետությունում սուր շնչառական վարակներով (ՍՇՎ) հիվանդանցությունն աճման միտում ունի: Դիմելիության ակտիվություն դիտվում է թե՛ պոլիկլինիկական, թե՛ ստացիոնար կազմակերպություններում:

Հունվարի 14-ի դրությամբ՝ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են:

Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցներում շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ, և վերջիններս տուն են ուղարկվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: