Հայերեն   English   Русский  

ՀՅԴ-ն ընդհանուր ժողով կգումարի և Բյուրոյի նոր կազմ կընտրի


  
դիտումներ: 520

Արցախում հունվարի 16-24-ը տեղի կունենա ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովը, որին կմասնակցեն աշխարհի շուրջ 30 երկրներից ավելի քան 100 ներկայացուցիչներ և հրավիրյալներ։

Անկախին տեղեկացրին ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից,որ Ընդհանուր ժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Ընդհանուր ժողովը կքննարկի ՀՅ Դաշնակցության նախորդ 4 տարիների գործունեությունը, կորոշի կուսակցության առաջիկա տարիների ռազմավարությունն ու անելիքները։ Ժողովի ավարտին կընտրվի կուսակցության բարձրագույն գործադիր մարմնի՝ ՀՅԴ Բյուրոյի նոր կազմը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: