Հայերեն   English   Русский  

Վրաստանում արձանագրվել է կարմրուկի 312 դեպք, որից 3-ը մահվան ելքով


  
դիտումներ: 651

2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կարմրուկի 312 դեպք, որից 3-ը մահվան ելքով:

2019 թվականի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արձանագրվել է կարմրուկի 312 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Հիվանդների 56%-ը 20-40 տարեկան են, իսկ 8%-ը՝ մինչև 1 տարեկան երեխաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալները:

Կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը շարունակվում է նաև եվրոպական երկրներում:

Առողջապահության_նախարարությունը հիշեցնում է` կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք (առնվազն 2 դեղաչափ) իրականացված պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և վերջինիս հետևանքով առաջացած բարդությունները:

Հաշվի առնելով եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակը՝ առողջապահության նախարարությունը հորդորում է մինչև 30 տարեկան բոլոր այն անձանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: