Հայերեն   English   Русский  

Իտալիայում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի նկատմամբ


  
դիտումներ: 577

ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իտալիայի փոխվարչապետ, տնտեսական զարգացման, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է Աֆրիկայի գաղութացման պատճառով պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` ԵՄ-ն պետք է սկսի պատժամիջոցներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք չեն հեռանում Աֆրիկայից:

Նա նաև հավելել է, որ Ֆրանսիան աֆրիկյան մի քանի տասնյակ երկրներ օգտագործում է` «իրենց մետաղադրամները հատելով»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իտալիան մտադիր է Լեհաստանի հետ միասին «նոր Եվրոպա» կառուցել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: