Հայերեն   English   Русский  

Բրեդ Փիթը և Շարլիզ Թերոնը սիրավեպ են սկսել


  
դիտումներ: 1020

Զույգին ծանոթացրել է օսկարակիր դերասանուհու նախկին սիրեցյալը` դերասան Շոն Պենը

Արևմտյան լրատվամիջոցները «պայթեցրել է» սենսացիոն մի տեղեկություն, որն անմիջապես թեժ քննարկումների առարկա է դարձել ամբողջ աշխարհում: Աշխարհի մի շարք ազդեցիկ լրատվամիջոցներ` Daily Mail-ից մինչեւ Huffington Post, տեղեկացնում են կինոյի աշխարհում երկու ամենացանկալի և սիրված ներկայացուցիչների` Շարլիզ Թերոնի և Բրեդ Փիթի սիրավեպի մասին: Գրում է Elle.ru-ն:

Տարբեր աղբյուրների փոխանցմամբ` Հոլիվուդի ամենացանկալի միայնակ դերասանների մտերիմ հարաբերությունները դեռևս Սուրբ Ծննդի նախաշեմին են սկսվել, և արդեն մեկ ամիս է նրանք գաղտնի ժամադրությունների են գնում: Ճակատագրի հեգնանքով աստղային զույգի բարեկամության սկիզբը դրել է Թերոնի նախկին փեսացու Շոն Պենը:

Որոշ աղբյուրների պնդմամբ` զույգը միասին հունվարի 12-ին Լոս Անջելեսում ներկա է գտնվել «Ռոմա» ֆիլմի փակ ցուցադրությանը: Նրանք ծիծաղել են, գրկախառնվել, սիրահետել միմյանց և ակնհայտորեն փայլել երջանկությունից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: