Հայերեն   English   Русский  

ՀՔԾ-ն թույլատրեց Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից


  
դիտումներ: 663

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հունվարի 24–ին բավարարել է գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպանի միջնորդությունը և թույլատրել գործարարին դուրս գալ երկրից։

Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։

Նա նշեց, որ հունվարի 23–ին բժիշկները հերթական կոնսիլիումն են անցկացրել և փաստել, որ Մայրապետյանի բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում։ Բատիկյանը, որպես լրացուցիչ փաստաթուղթ ՀՔԾ–ին է ներկայացրել բժշկական նոր եզրակացությունը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալն անհապաղ կմեկնի Գերմանիա՝ այնտեղ բուժումը կազմակերպելու նպատակով։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին 39-րդ կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝ այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Բացի այդ ՄԻԵԴ–ն առաջնահերթություն է տվել Մայրապետյանի գործին 41-րդ Կանոնի համաձայն եւ պահանջել փաստաբաններից ամբողջական բողոքը ուղարկել շատ ավելի արագ, քան նախկինում պահանջվում էր, ՀՀ գլխավոր դատախազությունը մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող իրավիճակը ժամ առաջ լուծելու փոխարեն ժամանակ է վատնում նման կարգի՝ իրականությունը խեղաթյուրող հայտարարություններ տարածելու վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: