Հայերեն   English   Русский  

Սիրիայում մզկիթ է ոչնչացվել, որում ԻՊ-ի շտաբ է գործել


  
դիտումներ: 724

РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի գլխավորությամբ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարող միջազգային կոալիցիան Սիրիայում կազմակերպության ահաբեկիչների հրամանատարության կետ է ոչնչացրել, որը գործել է մզկիթի շենքում: Գրում է Russian.rt.com-ը:

Վերջին տվյալներով` հարձակման հետևանքով մի քանի ահաբեկիչներ են զոհվել: Կոալիցիայի ներկայացուցիչները հիշեցրել են, որ ահաբեկիչները զինված հակամարտությունների ժամանակ հաճախ օգտագործում են հատուկ կարգավիճակ ունեցող այնպիսի շենքեր, ինչպիսիք են մզկիթները և հիվանդանոցները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: