Հայերեն   English   Русский  

Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է


  
դիտումներ: 1062

Հայկական բանակի օրը հիշատակվում է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զոհված զինծառայող, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրը:

Ուրֆանյանն այսօր կբոլորեր իր 29-ամյակը: Նա ծնվել է 1990 թվականին: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որտեղ ուսումն ավարտելուց հետո մեկնել է Մարտակերտ՝ պայմանագրային ծառայության:

ՀՀ զինված ուժերում ծառայության ընթացքում Արմենակ Ուրֆանյանը ստացել է կապիտանի կոչում, երկու անգամ ճանաչվել է հրաձգային վաշտի լավագույն հրամանատար:

Հիշեցնենք, որ կապիտան Արմենակ Ուրֆանյանը ապրիլյան պատերազմի ժամանակ եղել է Արցախի առաջնային գծում։ Նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ, անձնակազմին հետ ուղարկելով, միայնակ շարունակել է մարտը: Այնուհետև, տեսնելով, որ շրջափակման մեջ է ընկնում, գերի չընկնելու նպատակով իր մոտ մնացած վերջին նռնակով իր հետ միասին պայթեցրել է մոտեցող հակառակորդին։

Արմենակ Ուրֆանյանի հետ միասին դիրքը կյանքի գնով պաշտպանեցին հերոսներ Ռոբերտ Աբաջյանը, Քյարամ Սլոյանը եւ Անդրանիկ Զոհրաբյանը: Կապիտան Արմենակ Ուրֆանյանը հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության» մեդալով, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, հուղարկավորվել է «Եռաբլուր» պանթեոնում:

Անկախը անդրադարձել է անդրադարձել է նաև «Բանակի մայրը» ֆիլմին,նվիրված Արմենակ Ուրֆանյանին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: