Հայերեն   English   Русский  

Տիգրան Հակոբյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ


  
դիտումներ: 404

Հունվարի 29-ին կայացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) հերթական նիստը: Այլ հարցերի շարքում նիստի քննարկմանը

դրվեց ՀՌՀ նախագահ Գագիկ Բունիաթյանի դիմումը նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին:

Նիստը բավարարեց Գ.Բունիաթյանի դիմումը, որից հետո կայացավ ՀՌՀ նախագահի նոր ընտրություն: Փակ գաղտնի ընտրության արդյունքում միաձայն (8 կողմ, 0 դեմ) ՀՌՀ նախագահ ընտրվեց Հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: