Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 681

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը կոչնչացվի: Գրում է Gazeta.ru-ն:

«Երբ ես նախագահ դարձա, ԻՊ-ը Սիրիայում դուրս եկավ վերահսկողությունից և անկառավարելի դարձավ: Այդ ժամանակից ի վեր մեծ առաջընթաց է գրանցվել, հատկապես վերջին հինգ շաբաթների ընթացքում: «Խալիֆայությունը շուտով կկործանվի, ինչը երկու տարի առաջ անհավանական էր թվում», - գրել է Թրամփը թվիթերում:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ ԻՊ-ի դեմ պայքարող ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 6-ին Վաշինգթոնում կքննարկեն ահաբեկիչների դեմ գործողության հետագա պլանները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: