Իսլանդիան Գուայդոյին Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար է ճանաչել
դիտումներ: 531
Այդ մասին հայտարարել է Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Գուդլեյգուր Տորը:
«Իսլանդիան ճանաչում է Խուան Գուայդոյին Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Այժմ անհրաժեշտ է անցկացնել ազատ և արդար ընտրություններ և հարգել ժողովրդի կամքը », - գրել է Տորը թվիթերյան իր միկրոբլոգում:
Փետրվարի 4-ին մի շարք եվրոպական երկրներ Գուայդոյին Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էին ճանաչել:
Իրենց հերթին, վենեսուելական իշխանությունները հայտարարեցին Գուայդոյին նախագահի պաշտոնակատար ճանաչած եվրոպական երկրների հետ հարաբերությունները վերանայելու մտադրության մասին: