Հայերեն   English   Русский  

Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակով մեկնարկեց Ֆաջրի գավաթի խաղարկությունում


  
դիտումներ: 536

Իրանում մեկնարկեց Ֆաջրի գավաթի 27-րդ խաղարկությունը, որին մասնակցոմ են 13 երկրների 126 մասնակիցներ, այդ թվում՝ 16 գրոսմայստեր:

Մրցաշարում առաջին դասկարգված շախմատիստն է Յուրի Կուզուբովը: Մրցաշարի մասնակիցների թվում են նաև Հայաստանի 10 պատվիրակ: Երեկ կայացած առաջին մեր մասնակիցներից հաղթանակ տոնեցին գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը և պատանի շախմատիստ Արեգ Շմավոնյանը: Գրոսմայստերներ Կարոն Գրիգորյանը, Արման Միքայելյանը և Գևորգ Հարությունյանն իրենց պարտաիներն ավարտեցին հաշտությամբ:

Այսօր տեղի կունենան մրցաշարի 2-րդ և 3-րդ տուրերը:

2-րդ տուրը կմեկնարկի ժամը 10:00-ին, իսկ 3-րդը՝ 17:30-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: