Ռոբերտ Դե Նիրոն զայրացել է ամուսանլուծության գործով դատական լսումների ժամանակ
դիտումներ: 793
Թերթը գրում է, որ Դե Նիրոն զայրացել է, երբ իր վարորդին չի հանդիպել դատարանի շենքի ելքի մոտ: Նշվում է, որ դերասանը զանգահարել է վարորդին և սկսել բղավել վերջինիս վրա:
«Դու շենքի մոտ չես: Դու այնտեղ չես, որտեղ մեզ իջեցրել ես», - բղավել է Դե Նիրոն վարորդի վրա:
Երբ դերասանը շարունակել է բացատրել վարորդին, թե որտեղ է կանգնած, նյարդայանացած հայտարարել է, որ «բոլոր լուսանկարիչները» շենքի մոտ հերթապահում են:
Դրանից հետո Դե Նիրոն փաստաբանի հետ նորից մուտք է գործել դատարանի շենք: Դատարանում կանգնած մարդիկ խորհուրդ են տվել դերասանին «հանգստանալ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոբերտ Դե Նիրոն կպայքարի դստեր խնամակալության համար: