Փետրվարյան կարկանդակ մրսածության դեմ
Տիկին Յուլյան, որ դրա պատրաստումը սովորել է իր տատիկից և հաճույք է ստանում այդ կարկանդակի պատրատումից ու ճաշակելուց, մեզ էլ խորհուրդ է տալիս փորձել, մանավանդ այս փետրվարյան օրերին, երբ շատերս, ինչպես ինքն է ասում, փռշտում ենք հրավառության մեքենայի պես:
Նա ասում է, որ տատիկի տանը փետրվարին, երբ բոլորս հիվանդանալու վտանգի տակ ենք, համեմունքների բուրմունք է տարածվում: Տատիկը լավ գիտի, թե որ համեմունքը որ դեպքում օգտագործել: Այսպես, դարչինը՝ որպես ունիվերսալ հակասեպտիկ, քրքումը՝ նյութափոխանակությունը բարելավելու համար, մշկընկույզը՝ իմունիտետն ամրապնդելու համար, համեմի սերմը՝ սպազմների դեմ, կոճապղպեղը՝ գլխացավի, հիլը՝ հազի, մեխակը՝ ներքին ջերմության համար:
Ուրեմն հիմա ճիշտ տատիկի կարկանդակը թխելու ժամանակն է: Ցանկալի է երեխաներին տալ ազնվամորու թեյի հետ, իսկ մեծերին՝ գրոգի: Մի կաթիլ կոնյակը և մշկընկույզն այն նոտաներն են, որոնք հիանալի ներդաշնակություն կստեղծեն:
Բաղադրիչները
1,5 կգ խնձոր
1 բաժակ ալյուր
2 ճ. գդալ փխրեցուցիչ
1 բաժակ շաքարավազ
2 ճ. գդալ. կիտրոնի հյութ
2 ճ. գդալ դարչին
110 գ սառեցրած կարագ
2 մեխակ
Պատրաստման եղանակը
1.Սառցարանից հանել կարագը և քերել խոշորանցք քերիչով:
2.Թասի մեջ լցնել ալյուրը և փխրեցուցիչը:
3.Ավելացնել շաքարավազը և խառնել:
4.Ալյուրի զանգվածով և կարագով հունցել խմորը և դնել սառնարանում 30 րոպե:
5.Այդ ընթացքում խնձորը մաքրել և կտրտել մանր խորանարդիկներով: Վրան շաղ տալ կիտրոնի հյութը, որպեսզի չմգանա:
6.Մեխակը մանրացնել և խառնել դարչինի հետ:
7.Համեմունքների խառնուրդը լցնել խնձորի վրա:
8.Հաստ տակով թավան տաքացնել, մի քիչ կարագ գցել և խնձորը շոգեխաշել 15 րոպե մարմանդ կրակի վրա:
9.Կաղապարի ներսը կարագ քսել, շաղ տալ խնձորը, վրայից տարածել խմորը:
10.Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 30-40 րոպե:
Առողջություն և բարի ախորժակ: