Ամենահամեղ խնձորով թխվածքը
Միջուկը
Խնձոր(թթվաքաղցր) - 1-1,2 կգ,
Թթվասեր - 200 գ.,
Շաքարավազ - 220 գ.,
Ձու - 1հատ
Ալյուր - 2-3 ճ.գ.,
Թխվածքի վրա ցանելու համար.աղացած դարչին - 0,5 թ.գ.,շաքարի փոշի- 1 թ.գ.
Բաղադրատոմսը՝հերթականությամբ։
Պատրաստման ձևը.
Սկզբից պատրաստենք խնձորի պիրոգի խմորը։ Խառնենք ալյուրը խմորիչի հետ,ավելացնենք սառը կտրտած կարագը,հետո թթվասերը։Կստացվի էլաստիկ խմոր։Այն կփաթաթենք ցելոֆանի մեջ և 30 րոպե թողնենք սառնարանում։
Այդ ընթացքում պատրաստենք միջուկը.խառնենք թթվասերը,շաքարավազը,ձուն և ալյուրը մինչև շաքարավազի հալվելը։
Խնձորների կեղևը մաքրենք և կտրտենք։Որպեսզի խնձորը չսևանա, վրան լիմոնի հյութ ցանենք։
Խմորը դնենք հատուկ տապակի մեջ,որի եզրերը դուրս են գալիս,նախապես տակը և կողքերը կարագ քսելով։
Մատներով հավասարացնենք խմորը այնպես, որ կողեր ստացվեն։ Դա կլինի մեր պիրոգի հիմքը։ դրա վրա կլցնենք կտրտած խնձորը, որի վրա կլցնենք թթվասերով միջուկը։ Այն տեղադրենք մինչև 180 աստիճան տաքացրածջեռոցի մեջ 1 ժամ։
Հանում ենք պատրաստի թխվածքը ջեռոցից ու վրան ցանում դարչինն ու շաքարի փոշին։
Բարի ախորժակ։