Գորբաչովը գնահատել է փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը
դիտումներ: 488
Նրա խոսքերով` ԱՄՆ-ն ձգտում է դուրս գալ պայմանագրից` « բացարձակ ռազմական գերազանցություն »ձեռք բերելու նպատակով:
Նա նաև հավելել է, որ Վաշինգթոնը ցանկանում է «թելադրել իր կամքը աշխարհին:
Գորբաչովը ընդգծել է, որ նման գործողությունները կարող են հանգեցնել սպառազինությունների նոր մրցավազքի:
ԽՍՀՄ նախկին նախագահը կոչ է արել ԱՄՆ-ին երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՆԱՏՕ-ն սկսել է պաշտպանական միջոցառումներ նախապատրաստել փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու պայմաններում: