Պոմպեոն ռուսական գազը քաղաքական զենք է անվանել
դիտումներ: 694
Նա նաև հայտարարել է, որ Վարշավայի և Վաշինգթոնի միջև էներգետիկ ոլորտում հարաբերություններն առավել կարևոր բնույթ են կրում:
«Լեհաստանը ռուսական գազի մատակարարումից անկախության է ձգտում, որը Մոսկվան օգտագործում է որպես քաղաքական զենք իր աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար», - հայտարարել է Պոմպեոն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգներն ու Լեհաստանը համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Վաշինգթոնը Վարշավա HIMARS հրթիռային համակարգեր կմատակարարի: