Հայերեն   English   Русский  

Հնդկաստանում պայթյունից զոհված ոստիկանների թիվը հասել է 18-ի


  
դիտումներ: 391

Ոստիկանների թիվը, որոնք զոհվել են Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում ինքնաշեն ռումբի պայթյունից, հասել է 18-ի:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով NDTV հեռուստակայանին: Նախկինում հայտնում էին 12 զոհվածների և 40 տուժածների մասին:

Համաձայն հեռուստակայանի տեղեկատվության, ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է, երբ ոստիկանական ուժերի կենտրոնական պահեստազորի աշխատակիցները մեքենայով երթևեկում էին Փուլմավա շրջանում: ANI գործակալությունը տեղեկացնում է, որ պայթյունից հետո դեպքի վայրում կրակոցներ են լսվել: Ըստ հեռուստակայանի տվյալների՝ 13 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, նրանց տարել են Սրինագար քաղաքի ռազմաբազային կից հոսպիտալ:

«Ջայշ-է-Մուհամմադ» խմբավորման ահաբեկիչները ստանձնել են հարձակման պատասխանատվությունը:

«Ջայշ-է-Մուհամմադ» («Մուհամմեդ մարգարեի բանակ») խմբավորումը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում գործող ավելի քան 10 անջատողական խմբավորումներից է, որոնք պայքարում են նահանգի անկախության կամ Պակիստանին միավորվելու համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: