ՀՀ ԳԱԱ-ում կանցկացվի համաժողով` նվիրված մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին
դիտումներ: 1003
Մեծ գրողի կյանքի և ստեղծագործության վերաբերյալ ելույթներով հանդես կգան ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ: Կներկայացվի Թումանյան գրողի գրական-հասարակական գործունեությունը պատմագիտական առումով, նրա կերպարի և ստեղծագործության արտացոլումը արվեստի բնագավառում, Թումանյանի կապը համաշխարհային գրականության հետ:
Միջոցառման ընթացում կներկայացվեն ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատությունները: