Իսրայելական ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում բազմամիլիոնանոց մրցույթ հաղթելու մասին. Արմեն Պետրոսյան
««Բաքվի խնդրանքով» հայկական զինուժի դիրքերին մահապարտ ԱԹՍ-ով հարվածելու պատճառով շուրջ 1,5 տարի ներպետական սանկցիոն ռեժիմում հայտնված և ընթացիկ ամսվա սկզբին նախկին սահմանափակումները վերջնականապես հաղթահարած իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը հայտարարել է Ադրբեջանում բազմամիլիոնանոց մրցույթ հաղթելու մասին։
Ընկերության տարածած հայտարարության համաձայն՝ ընդհանուր 13 մլն դոլար արժողությամբ երկամյա պայմանագիրը ենթադրում է «գնորդին վաճառված» Orbiter 1K տեսակի ԱԹՍ-ների վերանորոգման աշխատանքներ(ենթադրաբար՝ նախկինում չավարտված պարտավորությունների իրականացմանը զուգահեռ)․․․
Մինչդեռ, ինչ-որ բան հուշում է, որ գործարքը կարող է ունենալ նաև ոչ հրապարակային ուղղություններ․․․»