Հայերեն   English   Русский  

Հնդկական կործանիչները Քաշմիրում հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ


  
դիտումներ: 361

Հնդկաստանի օդուժին պատկանող 12 Mirage 2000 բազմաթիրախ կործանիչ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին գտնվող Քաշմիրում հարվածներ են հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է Times of India թերթը: Գրում է Gazeta.ru-ն:

Թերթի տվյալներով` ինքնաթիռները հարձակվել են Բալաքոթի, Մուսաֆարաբադի և Չակոտիի ճամբարների վրա: Times of India թերթի աղբյուրները ընդգծել են, որ զինյալները զգալի վնասներ են կրել:

Նշվել է նաև, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարության ղեկավարը իրականացված հարվածների մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով 40 ոստիկան է զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: