Հանրապետության նախագահին հավատարմագրերն է հանձնել Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպանը
դիտումներ: 458
Շնորհավորելով դեսպանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու առիթով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը և այդ ուղղությամբ քայլերի ակտիվացումը:
Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը խոսել են փոխգործակցության զարգացման հնարավորությունների մասին, կարևորել համապատասխան իրավապայմանագրային դաշտի ձևավորումը։