Հայերեն   English   Русский  

Լավրովը` երեք երկրներում իշխանափոխություն իրականացնելու ԱՄՆ-ի պլանների մասին


  
դիտումներ: 630

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ հայտարարությունն այն մասին, որ մտադիր են Վենեսուելայում, Կուբայում և Նիկարագուայում իշխանափոխության հասնել: Գրում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքերով` Վաշինգթոնը փորձում է խաթարել միջազգային իրավունքի հիմքերը:

«Այսինքն, Մոնրոյի դոկտրինը խամրում է այն դոկտրինի առաջ, որն այժմ ձևավորվում է մեր աչքի առաջ, որն, ըստ էության, նշանակում է, որ ամերիկացիները օգտագործում են ուժի կիրառման իրավունքը, որտեղ նրանք ցանկանում են, որպեսզի տապալեն ռեժիմները, որոնք այս կամ այն պատճառներով նրանց սրտով չեն», - ընդգծել է Լավրովը:

Նա հավելել է, որ ամերիկյան ղեկավարների բաց հայտարարությունները «անհանգստացնող են»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, թե որտեղ է Միացյալ Նահանգները մտադիր իշխանափոփոխության հասնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: